Հայաստանը պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների. Հակոբ Արշակյան
Հայաստանը բազմիցս հայտարերել է, որ պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների, անգամ առաջարկել է տարբեր նախագծեր, խաղաղության պայմանագրեր:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմը, որը գտել է արդյունավետ, բանակցություններին մասնակցել է», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Հարցին, արդյոք Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց կա, նա պատասխանեց, որ չկա:
ԱԺ փոխնախագահը նշեց, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։
«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը», - նշեց Արշակյանը։










