Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը նախնական համաձայնության են եկել պատանդների ազատ արձակման շուրջ․ լրատվամիջոցներ
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բանակցողները նախնական համաձայնության են եկել պատանդների ազատ արձակման շուրջ, այժմ Իսրայելի իշխանությունները պետք է հավանություն տան դրան։ Այս մասին հայտնում է NBC հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 50 կանանց և երեխաներին մոտ 150 պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու շուրջ: Ինչպես նշվում է, թիվը դեռ ճշտվում է։
Բացի այդ, ըստ համաձայնագրի, կողմերը կարող են հայտարարել չորսից հինգ օրով զինադադար հաստատելու և Գազայի հատված վառելիք առաքելու մասին։
Ինչպես նշում է աղբյուրը, Իսրայելն ինքը կընտրի՝ որ բանտարկյալներին ազատ կարձակի։










