Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի ԱԳ նախարարները ժամանել են Մոսկվա
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը, Այման Հուսեյն Աբդուլլահ ալ-Սաֆադին, Սամեհ Շուքրին, Ռետնո Մարսուդին, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահան ժամանել են Մոսկվա:
Նպատակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Ժամանել են, հանդիպումը կսկսվի շուտով», - ասել է գործակալության զրուցակիցը։










