Հռոմի պապը կհանդիպի իսրայելցի պատանդների ընտանիքների հետ

17:23 • 21.11.23

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված և Գազայում պահվող պատանդներից 12-ի ընտանիքների անդամներն այսօր Վատիկանում կհանդիպեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն։

Ընդհանուր առմամբ, Հռոմի պապի հետ կհանդիպի 20 մարդ: Այնուհետև նրանք կհանդիպեն Իտալիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում մոտ 240 պատանդ է պահվում: