Պուտինը Տաջիկստանի նախագահին կպարգևատրի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին կպարգևատրի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը նախագահ Ռախմոնին կպարգևատրի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով»,- ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տաջիկստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Նոյեմբերի 21-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի միջև։
«Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր, պետությունների ղեկավարները հանդես կգան նաև հայտարարություններով լրատվամիջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։










