Ռաիսին Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում արգելված զենքեր օգտագործելու համար

19:53 • 21.11.23

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում միջազգային կոնվենցիաներով արգելված զենք օգտագործելու համար և կոչ է արել BRICS-ի երկրներին ստեղծել «միջազգային առաքելություն»՝ այդ փաստերի հաստատման համար։

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա ասել է Մերձավոր Արևելքի թեմայով BRICS-ի առցանց արտահերթ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։

«Աննախադեպ հանցագործությունների և այնպիսի արգելված զենքերի օգտագործման պատճառով, ինչպիսիք են սպիտակ ֆոսֆորով զինամթերքը, BRICS-ի անդամները պետք է ստեղծեն հատուկ միջազգային առաքելություն՝ այդ հանցագործությունների անհապաղ հետաքնություն անցկացնելու համար», - ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ հետաքննության արդյունքները հետագայում պետք է հրապարակվեն։