ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր․ միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն (տեսանյութեր, լուսանկարներ)

23:36 • 22.11.23

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է ABC News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին ու ՀԴԲ-ին, միջադեպը տեղի է ունեցել Նիագարայի ջրվեջի վրայով անցնող կամրջի վրա, ինչից հետո այն փակվել է։

Ըստ Նիագարա Ֆոլսի քաղաքապետարանի տվյալների, միջադեպը, որը տեղի է ունեցել կամրջի ամերիկյան հատվածում կապված է մեքենայի հետ։ Դեպքի վայրում ծուխ է նկատվում, վնասվածքներ են արձանագրվել սահմանային անցակետի տարածքում։

Ավելի ուշ Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է կամրջի վրա ականապատ մեքենայի պայթյունի միջադեպը։ Այն դիտարկվում է որպես ահաբեկչություն։

Հաղորդվում է, որ մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է, իսկ սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկը՝ վիրավորվել։

Նշվում է նաև, որ մեքենան ԱՄՆ-ից դեպի Կանադա էր գնում։

Տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան էջում։

Нет описания.

Нет описания.

Нет описания.