Ինչ կցանեն, դա կհնձեն, մեր հետ թող չխաղան. Անի Խաչատրյանը՝ երեկվա միջադեպի մասին

11:45 • 22.11.23

Ես տիկին Հայրապետյանի հասցեին հայհոյանք չեմ հնչեցրել, կարող եք նայել ինչպես է նա շիշը վերցնում ու շարունակում իր բառամթերքը օգտագործել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանի, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Ես երբեք հայհոյանք չեմ հնչեցնում նման տեղերում: Ես խոսել եմ ամբիոնից և նորից հաստատում եմ իմ ասածը, Մանուկ Սուքիասյանը, այդ տիկինը, որի անունը չեմ հիշում, ամբիոնից ավելին են խոսել, որի համար ստացել են մինիմալ պատասխան, բայց հիմա բոլորիդ առաջ զգուշացնում եմ այդ խմբակին, սրանից հետո կփորրձեն, կասեն որևէ բան, կստանան հավասար կամ ավելին, ինչ ձևաչափով ուզում է դա լինի: Ինչ կցանեն, դա կհնձեն, մեր հետ թող չխաղան»,- ասել է նա: