«Կասկադ»-ի հարևանությամբ տղամարդը մոտ 80 մետրից ընկել և մահացել է. Shamshyan.com

10:47 • 22.11.23

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա: 

Բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը: Պարզվել է, որ տղամարդն ընկել է մոտ 80 մ բարձրությունից: