Որևէ պետություն չի դիմել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու համար. Ղազախստանի ԱԳՆ
Ոչ մի պետություն չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր անդամակցությունը դադարեցնելու համար, ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կայրաթ Ումարովը։ Այս մասին գրում է Sputnik Ղազախստանը։
«Ուստի այսօր ՀԱՊԿ-ի կազմում փոփոխություններ չենք ակնկալում։ Միշտ ավելի լավ է լինել նման կազմակերպության ներսում, քան դրանից դուրս»,- ասել է Ումարովը։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի ստեղծման ակունքներում Ղազախստանն է։










