Պուտինը Մինսկում չի նախատեսում երկկողմ հանդիպումներ անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում Մինսկում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին՝ ոչ, բայց գագաթնաժողովի շրջանակներում շփումը պարտադիր կլինի»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունենալու հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Մինսկում։ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նիստին։










