Թաիլանդում 20 աղջիկ ծեծել են բրիտանացի զբոսաշրջիկին (տեսանյութ)
Թաիլանդում բրիտանացի զբոսաշրջիկը տուժել է կռվող մերկապարուհիներին բաժանելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Պատայայում։ Ականատեսներից մեկի խոսքով՝ բարում, որտեղ ժամանակ էր անցկացնում 28-ամյա Ջեք Ֆիցմորիսը, երկու մերկապարուհի վիճել են հաճախորդի պատճառով։ Այնուհետև զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել է 20 աղջիկ։
Օտարերկրացին փորձել է միջամտել, սակայն նրան գցել են հատակին ու ծեծի ենթարկել։ Ծեծկռտուքը դադարել է միայն ոստիկանների ժամանելուց հետո։ Ոստիկանները Ֆիցմորիսին գտել են պառկած հատակին՝ արյունոտ շապիկով։
«Որոշ ականատեսներ պնդում են, որ վիրավոր զբոսաշրջիկը փորձել է փախչել, սակայն բարի աշխատակիցները շտապել են նրա հետևից և հարձակվել նրա վրա»,- ասել է Պատտայայի ոստիկանության փոխգնդապետ Նաչապոլ Սաենգսին։










