Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը զրկել Իսրայելին միջուկային զենքից

00:33 • 23.11.23

Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին զրկի միջուկային զենքից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Լիբանան կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ վեց շաբաթ շարունակ Իսրայելի կատարած հանցագործություններից հետո միջազգային հանրության պարտքն է զրկել այդ կազմակերպությանը (Իսրայելին - խմբ․) միջուկային զենքից», - Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում Al Mayadeen հեռուստաալիքը։