ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Գազայում մարդասիրական հրադադարի երաշխավորներին
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի վարչության ղեկավար Բասեմ Նաիմը Al Araby հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն հանդիսանում են Գազայում մարդասիրական հրադադարի երաշխավորներ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Գազայում մարդասիրական զինադադարը կարևոր քայլ է մեր ժողովրդի տառապանքը մեղմելու գործում... Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները, որոնք այս բանակցությունների մաս էին կազմում, Գազայում մարդասիրական զինադադարի երաշխավորներն են», - ասել է Նաիմը։
Շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն անցել է երկար ու դժվար բանակցությունների միջով՝ հասնելու հումանիտար հրադադարի:
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համաձայնության էին չորսօրյա հրադադարի հաստատման շուրջ, որի ընթացքում պետք է իրականացվի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների և Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիների փոխանակում։
Ավելի վաղ Կատարի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայի հատվածում հրադադարը կհաստատվի նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին)։










