Արգենտինայի նորընտիր նախագահը առաջարկով է դիմել Զելենսկիին

11:25 • 23.11.23

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Հարավային Ամերիկայում համաժողով անցկացնել՝ նվիրված ուկրաինական հակամարտության կարգավորմանը, լրագրողների հետ զրույցում ասել է Միլեյի արտաքին հարցերով խորհրդական Դիանա Մոնդինոն։

«Նրանք (Միլեյը և Զելենսկին - Խմբ.) խաղաղության համաժողով են կազմակերպում Լատինական Ամերիկայում և Ուկրաինայում, և մենք մեզ առաջարկել ենք որպես միջոցառման անցկացման վայր, եթե դա տեղին լինի», - ասել է Մոնդինոն: