Բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա. ԱԳ փոխնախարար

16:26 • 23.11.23

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ  ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների հարցը  բարձրաձայնվում է  խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

Լրագրողի հարցին՝ քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը, Սաֆարյանն ասաց․

«Չկա  այդպիսի հարց, մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,- ասաց նա: