«Էլեկտրական հոսանքն անորակ է,  ինչքան կարելի է հանձնարարական տալ»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց (տեսանյութ)

12:35 • 23.11.23

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հոսանքի տատանում եղավ և նիստերի դահլիճում էլեկտրաէներգիայի անջատում եղավ մի քանի վայրկյանով։

«Սա այն է, ինչի մասին Ձեզ ասում էի պարոն Սանոսյան, այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել  աշխատակազմի ղեկավարի հետ։ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այսպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքան պետք է ես հանձնարակակն տամ, չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։ Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են»,- ասաց Փաշինյանը։