Աշխարհում վերահսկողության պայքար է գնում. սա պայքարի խաչմերուկ է, ոչ թե խաղաղության. Թևան Պողոսյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չկայացած բանակցություններ ու հանդիպումներ, չստորագրված «խաղաղության պայմանագիր» և այլն: Ի՞նչ փուլում ենք:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ այս կոնտեքստում պետք է մեկ կարևոր բան հասկանալ՝ թուրքական կողմը չի ցանկանում գնալ որևէ հանդիպման: «Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ պայմանագրի ստորագրումով, չի ցանկանում իր որևէ իրավունք կամ երազած ծրագիր սահմանափակել: Միշտ էլ այսպես է լինելու: Եվրոպական հարթակներում հասավ մաքսիմալին, հիմա փորձելու է այլ հարթակներում, այդտեղ կհասնի, կրկին կիսատ կթողնի, կգնա ուրիշ հարթակներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:
Շեշտում է՝ նույն փուլում ենք, ինչ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: «Պատերազմի մեջ ենք, որն ինքներս չենք գիտակցում, ունենք պարտված իշխանություն, որը միայն նոր պարտություններ է բերելու, ունենք թշնամի, որի ախորժակը բացվում է ամեն անգամ նոր հաջողություն գրանցելուց, ունենք կորուստներ մեկը մյուսի հետևից»,-նշում է մեր զրուցակիցը: Թշնամին, սակայն, ասում է՝ որևէ տարածքային պահանջ չունեմ Հայաստանից: «Այդ նույն թշնամին էր, չէ՞, որ խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ուժի չկիրառման մոտեցման մասին: Ի՞նչ տարբերություն, թե ինչ է ասում: Եվրոպական այսօրվա չինովնիկների մեծ մասն ասում էր՝ Ադրբեջանը մեզ խոստացել էր, որ ռազմական գործողություններ չի կատարելու Արցախում, բայց արեց էթնիկ զտումներ, հետո ասում էին՝ հիասթափված ենք դրանից, ու վերջ: Ադրբեջանը հո չի ասելու, թե տարածքային նկրտումներ ունի, ասելու է, որ ունի անվտանգության խնդիր, և քանի որ անվտանգության խնդրի համար իրեն պետք է նոր բարձունքներ վերցնել, ինչպես իրենք են բացատրում, նոր բարձունքներ ու դաշտեր կվերցնեն: Չի ասում՝ տարածքային հավակնություններ ունեմ, ասում է՝ Հայաստանը խոսք է տվել, որ մենք պետք է ունենանք Զանգեզուրի միջանցք: Էրդողանն ասում է՝ ժամանակն եկել է, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է կատարի իր խոստումները»,-ընդգծում է փորձագետը:
Հայաստանի իշխանություններն էլ զբաղված են քաղաքական ու ռազմական այլընտրանքների փնտրտուքներով: Պողոսյանն արձագանքում է. «Թշնամու հետ խոսելու միակ այլընտրանքը, որն այսօր կարող է ձևավորվել, հայկական ազգային միասնությունն է, ինքնակամ գիտակցված նոր բանակցողի առաջ գալը, որը կփորձի խաղաքարտերը սեղանի շուրջ խառնել: Ռուսաստանի հետ ես, թե ոչ, Արևմուտքի հետ ես, թե ոչ, դա թշնամուդ համար այլընտրանք չէ: Նա երկու տեղում էլ ձեզանից ավելի լավ սովորել է խաղալ, երկու տեղում էլ ընկալվում է որպես իրական խաղացող: Այնպես որ, այլընտրանքի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչի համար է մեզ այլընտրանք պետք: Մեզ պետք է թշնամու համար ձևավորել այլընտրանք, որ նա չկարողանա իր նպատակներն առաջ տանել, այլ ոչ թե այլընտրանք, թե այսօր ինչ հայտարարություն եմ արել: Իմ հայտարարության մեջ չպետք է այլընտրանք լինի:
Պետք է ձևավորվի այնպիսի մի իրավիճակ, որ թշնամին իրար խառնվի: Այդ մարդը պետք է հասկանա, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, և հանուն հայրենիքի ու Հայաստանի՝ ինքնակամ գնա, և մեկ ուրիշը նստի սեղանի շուրջ: Բանակցությունը գիտություն է: Երբ բանակցային սեղան է ձևավորվում, սենյակ մտնելուց առաջ ձևավորում ես այլընտրանքներ: Հիմա լավ է, թե վատ, ուզում ես, թե չես ուզում, քեզ ծրագրավորել են, քեզ ավելի լավ գիտեն, քան դու: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ, երբ ու ոնց անեն, որ դու քո նպատակները չիրագործես: Այ, դրա համար պարտված բանակցողն ինքն է հասկանում, որ հանուն ավելի մեծ գաղափարի, եթե, իհարկե, ունի այն, ամեն ինչ դրանից է սկսվում, պետք է ինքնակամ գնա, որ հակառակ կողմը, մտնելով բանակցային սենյակ և տեսնելով մեկ ուրիշին, զարմանա և չիմանա, թե ինչ պետք է անի:
Ձևավորվի այլընտրանք, ազգային միասնություն, թշնամին հասկանա, որ հայ ազգը միասնական է, դա է ուժը: Թե չէ բերեցիր Արևմուտք, Ադրբեջանը նրա հետ քեզանից ավելի լավ պայմանագրեր ու կշիռ ունի, քեզանից ավելի լավ արժեքներ է ձևավորել և սովորել է իրենց հետ աշխատել: Ում պետք է, կաշառել է, ում պետք է, գնել է, ում պետք է, համոզել է և այլն: Իր նավթը, գազը և մնացածը նրանց համար ավելի կարևոր է, քան քո ասած ժողովրդավարությունը և մնացածը: Այսօր աշխարհը գնում է միայն ու միայն չոր շահերի հետևից: Սա՝ Արևմուտքի պարագայում: Ռուսաստանի հետ ևս նա կարողացել է գտնել աշխատանքային այն մեխանիզմները, երբ Ռուսաստանում ձևավորվող որոշումների և դրանց վրա ազդող ինստիտուտների ներկայացուցիչները Կրեմլի սենյակ մտնելուց ասում են՝ Ադրբեջանն ավելի ճիշտ է, քան Հայաստանը: Արևմուտք կգնաս, թե Ռուսաստան, սա չէ այլընտրանքը: Այլընտրանքը պետք է հակառակ կողմի համար զարմանքի և անսպասելիության նշանակություն ունենա, և նա բանակցային սենյակ մտնելիս հասկանա, որ կա այլ ուժ, որի վրա ազդել չի կարող: Միակ բանը, ինչի վրա մեր թշնամիները չեն կարող ազդել և դրանից կզարմանան, մեր ազգային միասնությունն է, միասնական հայ ազգը»,-ասում է Պողոսյանը:
Կարծիք է հայտնում, որ այսօր մեր թշնամին գտել է մեր միասնականությունը պառակտելու, քայքայելու ճանապարհները: «Այդ ամենը պետք է փոխվի, մինչև դա չանես, իրականում քո մոտ այլընտրանքի խնդիր չկա: Դու ոչ մի այլընտրանք չունես: Չես կարող գնալ ու համոզել եվրոպացիներին, որ ադրբեջանական գազ չգնեն: Չես կարողանալու գնալ ու ռուսներին ասել՝ արի, գնանք Բաքուն գրավենք, Բաքվի հետ ընկերություն մի արա, Ղարաբաղն էլ հետ տուր մեզ: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ ավելի կարևոր հարցեր է լուծում, իր գազը վաճառում է Եվրոպային Ադրբեջանի միջոցով, էլ չասեմ մնացած առճակատումների մեջ դա է իր պատկերացմամբ եղած խաղը, որով նա ավելի լավ է խաղում Ադրբեջանի, քան քո հետ: Երկու տեղում էլ դու պարտված իրավիճակում ես, ոչ մի նորություն չունես առաջարկելու, ուստի այլընտրանքն այդ հարցում չէ»,-նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:
«Խաղաղության խաչմերուկը» շարունակում է ամենաքննարկվող թեման մնալ: Այս մասին ևս մեկնաբանություն խնդրեցինք մեր զրուցակցից: «Խաղաղությունը երբևէ օդից չի ընկնում, այն պարտադրվում է: Եթե չունես ինչ-որ բան պարտադրելու, էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում: Թշնամին ասում է՝ ես էլ եմ խաղաղություն ուզում, բայց իմ խաղաղությունն եմ ուզում, և նկարագրել է այն՝ չլինի հայոց պետականությունը, Հայաստանը, հայերը չլինեն այս տարածաշրջանում կամ լինեն գերեզմանում: Նա գնում է իր խաղաղության հետևից, ամեն ինչ քայլ առ քայլ անում է՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն արեց Արցախում, Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որ մեր պետականությունը վերանա: Դա ես չեմ ասում, Ալեն Սիմոնյանի խոսքերն են՝ «մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Նույնիսկ իրենք են այդ մասին իմանում և խոսում: Թշնամին ասում է՝ խաղաղության կողմնակիցներ ենք, պարզապես այդ բառի բովանդակության մեջ ինքն իր պատկերացումներն ունի:
«Խաղաղության խաչմերուկի» մասով յուրաքանչյուրն իրենն ասել է: Էրդողանն ասել է՝ մեզ պետք է մեր ճանապարհները կապել իրար, դրանք լինելու են մեր վերահսկողության տակ: Ռուսաստանն առաջ է բերում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ասում է՝ ես պետք է վերահսկեմ: Իրանն ամեն ինչ արեց, որ իր պատկերացմամբ այլընտրանքային երևույթ ձևավորվի, իր միջոցով այդ բոլոր տրանսպորտային կապերը գնան, որ ինքը վերահսկի: Արևմուտքը փորձում է իր վերահսկողության խնդիրներն առաջ բերել: Նայում է՝ այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, եկեք Հայաստանի հետ խաղանք, ուղարկենք մեր անգլիացի խորհրդականներին, որ սահմանապահներին սովորեցնեն վերահսկել, ուղարկենք մեր դիտորդներին, որ վերահսկեն և այսպես շարունակ:
Հիմա աշխարհում վերահսկողության պայքար է գնում: Իրենցից յուրաքանչյուրն իր վերահսկողության կռիվն է տալիս: Հայաստանը խոսում է «խաչմերուկի» մասին, բայց բոլորը ծիծաղում են և ամեն ինչ տանում են իրենց ուղղությամբ: Սա հզորների պայքարն է վերահսկողության համար: Արևմուտքը և Ռուսաստանը պայքարում են, թե ով է վերահսկելու երևույթները, բայց թե հայ ազգի հետ ինչ է լինելու, կարևոր չէ: Այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, Հայաստանով են համագործակցում, վաղը Հայաստանը չի լինի, մյուսի հետ են համագործակցելու ու պայքարը տանելու: Այս «խաչմերուկն» առայժմ պայքարի խաչմերուկ է, ոչ թե «խաղաղության»»,-եզրափակում է Թևան Պողոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 09:35 • 02/11 Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
-
Իրադարձային 23:25 • 01/11 Շիրակում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներ Վթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի մահը։
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
-
Մամուլի տեսություն 08:34 • 01/11 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ» Մեր գործընկերը հաստատեց, որ իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, մեր տեղեկությունները ճիշտ են, եւ որ իրենց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «
-
Իրադարձային 10:39 • 01/11 Վալենսիայում սաստիկ հեղեղների шվերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երկնքից արված կադրեր, որոնք ներկայացնում են ավերածությունների ամբողջ մասշտաբը: Կադրերում երևում են ցեխաջրերով ողողված փողոցներ, քշված-տարված, իրար վրա կուտակված մեքենաներ, փլուզված շինություններ:
-
Իրադարձային 09:23 • 01/11 Պակիստանի նախագահը Դուբայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Դուբայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 31ին, հայտնել է Dawn հեռուստաալիքը։Հիվանդանոցում Զարդարիի ոտքը գիպս են դրել, որը Պա
-
Տնտեսություն 12:19 • 01/11 Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը Bloomberg Billionaires Indexը ներկայացրել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց թարմացված վարկանշային ցուցակը Ըստ գործակալության տվյալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ SpaceX և Tesla ընկերությունների հի
-
Իրադարձային 14:44 • 01/11 Զանգվածային հրաձգություն՝ ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ. կան զոհեր, վիրավորներ Օռլանդոյի ոստիկանապետ Էրիկ Սմիթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դեպքի վայրում ձերբակալվել է 17-ամյա կասկածյալ: Ոստիկանությունը հայտնել է, որ շարժառիթը դեռևս պարզված չէ: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։
-
Իրադարձային 10:00 • 01/11 Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե «Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտության, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
Տնտեսություն
-
16:38 • 01.11.24 Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար. Կոնվերս Բանկ
-
13:32 • 01.11.24 2025թ. բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Ավանեսյան
Սպորտ
-
14:46 • 02.11.24 Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը վիրահատության կենթարկվի
Իրադարձային
-
16:51 • 02.11.24 Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Մամուլի տեսություն
-
09:28 • 02.11.24 «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»
-
09:26 • 02.11.24 Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»