Իսպանիան հանդես է գալիս Պաղեստին պետության արագ ճանաչման օգտին. ԱԳ նախարար

12:38 • 23.11.23

Իսպանիան հանդես է գալիս Պաղեստին պետության արագ ճանաչման օգտին. այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, փոխանցում է Reuters-ը։

Նախարարի խոսքով՝ պաղեստինյան պետության գոյությունը «խաղաղության լավագույն երաշխիքը կլինի Մերձավոր Արևելքում»։ Նա նաև հաստատել է, որ Իսպանիան պատրաստ է հակամարտության վերաբերյալ խաղաղ կոնֆերանս անցկացնել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուին տեղեկացնել, որ Մադրիդը կարող է ճանաչել Պաղեստին պետությունը։