Թուրքիայում րոպեների ընթացքում 2-րդ երկրաշարժն է գրանցվել

19:38 • 23.11.23

Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,7 մագնիտուդով։

Հաղորդում է ԱՊԱ-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:49-ին 6,36 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ տեղի ժամանակով 17։46-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։