Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

16:52 • 24.11.23

Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը:

Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Աջափնյակ վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են փողոցներն ու մայթերը:   

Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Աջափնյակի այս տարվա ծրագրում 15 բակ է: Մի մասում շինարարությունը կավարտվի գարնանը:   

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է նաև Աջափնյակի թիվ 50 մանկապարտեզը: 

Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը»,-գրել է Ավինյանը:

May be an image of 7 people

No photo description available.

May be an image of 9 people

May be an image of 9 people and child