Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական 16 ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

10:02 • 24.11.23

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական 16 անօդաչու սարք է ոչնչացրել:

Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշում է, որ հարձակումն իրականացվել է գիշերը։ Կիևը կիրառել է ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։

ՀՕՊ հերթապահ միջոցները ԱԹՍ–ներից 13-ը ոչնչացրել են Ղրիմի տարածքում, 3-ը՝ Վոլգոգրադի մարզում։