Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել» ցեղասպանության. Էրդողան

23:08 • 24.11.23

Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության» (չակերտները՝ Tert.am). այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի հանդուրժել ճնշում կամ չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների մասին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի թեմային։

Նշենք, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղսապանության հետևանքով զոհվել է 1,5 մլն մարդ:

Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել» ցեղասպանության. Էրդողան