Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու

10:50 • 24.11.23

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևի հրավերով մեկնել է Բաքու, հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։

Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։

Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

SPECA-ի 25-ամյակի կապակցությամբ այս տարվա համաժողովը նախագահում է Ադրբեջանը:

Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։