Եթե 2015-ին 1 արկն արժեր 600 դոլար, այսօր արժե 1800 դոլար. հիմա մեծ ու փոքր բյուջեն ինչպե՞ս համեմատենք իրար հետ. Սերժ Սարգսյան

18:43 • 24.11.23

Դատարանի բակում լրագրողների հարցին պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Բյուջեն դա կոպիտ ասած պետության գրպանն է, և այդ գրպանից տարբեր կարիքների վրա պետք է ծախսել:

Եթե այդ ամենը աննախադեպ է, բա ինչի է վիճակը այդքան վատ: Կարծես թե, գնալով պետության բյուջեն պետք էր փոքրանար: Բոլոր ժամանակներում, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, շատ քիչ դեպքեր են եղել, որ հաջորդ տարվա բյուջեն քիչ ա եղել քան նախորդ տարվանը:

Այդպես էլ պիտի լիներ: Բայց մեծ կամ փոքր բյուջեն, դա հարաբերական հասկացողությունն է: Եթե ամեն տարի աննախադեպ բյուջե են հաստատում, բա ինչու Հայաստանում աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան 2018 թվականին էր: Ինչ են անում էդ մեծ բյուջեները:

Պաշտպանությունը, եթե էդ կոնկրետ բյուջեով կարողանում է ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումարներ ծախսել զինամթերքի վրա, ամրաշինական աշխատանքների վրա, բանակի ստորաբաժանումների, զինվորների, սպաների կենցաղը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու վրա, դա կարելի է համարել մեծ բյուջե:

Բայց եթե փոքր բյուջեով, մենք ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, հիմա մեծ ու փոքրը ինչ է, հարաբերական հասկացողությունն է:

Եթե համեմատում ենք 2015 թվականի, 2012 կամ 2013 թվականների հետ, ապա մի օրինակ բերեմ, 2015 թվականին մեկ արկն արժեր  գործարանային արտադրության 600 դոլար, հիմա արժե 1800 դոլար: Հիմա մեծ ու փոքրը ինչպես իրար հետ հաեմատենք:

Բացի դրանից, մենք այդ տարեթվերին ստանում էինք շատ մեծ չափերի ռազմատեխնիկական օժանդակություն, այսինքն մեզ անվճար զենք, զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչը անվանեց մետաղի ջարդոն:

Էդ մետաղի ջարդոնները այսօր Ուկրաինայում աշխատում են, բոլոր այն տիպի սպառազինություները, որոնք մենք ունենք, առանց բացառության, հիմա այնտեղ աշխատում են արդյունավետ:

Մենք տասնյակ տարիներ, էդ փոքր բյուջեով ու սպառազինությամբ կուտակել էինք հսկայական քանակությամբ և սպառազինություն և զինամթերք: Այնքան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին, այսինքն պակասեց:

Հիմա, ինչքան պիտի լինի այդ բյուջեն, որ գար հավասարվեր մեր բանակի այն ժամանակվա կարիքների բավարարմանը:

Երեք տարում չկարողացան առաջնագիծ կահավորել, և եթե այսօրվա բյուջեն, ամբողջը ծախսեն առաջնագծի կահավորման վրա, երևի թե հազիվ բավարարի»,- ասել է Սարգսյանը: