ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով:
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չի, ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է: Մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, այլ երկրներն են, ովքեր չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ:
Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով: Եթե ուղեղ չունես, ապա դու չես կարող ունենալ այն արդյունքը ինչ-որ ակնկալում ես: Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի, դաշնակիցը նրա համար է, որպեսզի անհրաժեշտության պայմաններում, իր հնարավորության սահմաններում քեզ օժանդակի: Բայց դա միակողմանի չի կարող լինել: Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պիտի օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով:
Ենթադրենք վատն է ՀԱՊԿ-ը, բա ո՞վ է լավը: Ինչ-որ դաշնակիցն առաջարկում է, ու դու ասում ես չէ, ի՞նչ անի դաշնակիցը:
Երբեք մեր դաշնակիցներին արդարացնելու որևէ նպատակ կամ ցանկություն չունեմ, ես շատ ավելի մեծ պրոբլեմների մասին կարող եմ խոսել, բայց դրա սկզբնապատճառն է պետք պարզել:
Բա ինչի 30 տարի էդ դաշնակիցը իր պարտականությունները կատարել էր, որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, որովհետև մենք համարում էինք իրական դաշնակից, մենք անհրաժեշտության պարագայում որևէ մեկից չէինք քաշվում և միջազգային ատյաններում քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ էր ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար:










