Ժամանակավորապես կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

15:50 • 25.11.23

Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից և ժամանակավոր անհարմարությունների համար հայցում բնակիչների ներողամտությունը: