Հրդեհ` Արարատ քաղաքում

16:28 • 25.11.23

Նոյեմբերի 25-ին, ժամը 13։18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել`14:09-ին: Այրվել է տան բաղդադե առաստաղը (մոտ 40 քմ) և մասնակի ջերմահարվել տանիքի փայտե կառուցարրերը (մոտ 40 քմ):