Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար

20:11 • 25.11.23

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նոյեմբերի 24-ի հրամանով Նարեկ Վահագնի Սարգսյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար։

Սարգսյանը նախկինում վարում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության «02» լրատվական-տեղեկատվական հաղորդաշարը։