Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

17:44 • 25.11.23

Պակիստանի Կարաչի քաղաքում առևտրի կենտրոնում նոյեմբերի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։

Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան Պակիստանի ամենաբազմամարդ քաղաքի առևտրի կենտրոնում:

Կարաչիի քաղաքապետը տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 22 մարդ։

Հրդեհը մարվել է,  սառեցման գործընթացը շարունակվում է: