Հռոմի պապը համակարգչային տոմոգրաֆիայի է ենթարկվել

19:46 • 25.11.23

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը համկարգչային տոմոգրաֆիա է անցել՝ բացառելու համար թոքային բարդությունների վտանգը, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի «Gemelli Isola» հիվանդանոցում Հռոմի Ֆրանցիսկոս պապը տոմոգրաֆիայի ենթարկվեց՝ բացառելու թոքային բարդությունների վտանգը: Հետազոտությունը բացասական արդյունք տվեց, և Պապը վերադարձավ իր նստավայր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Շաբաթ առավոտյան Վատիկանի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ 86-ամյա պոնտիֆիկոսի բոլոր հանդիպումները չեղարկվել են թեթև գրիպոզ վիճակի պատճառով։