Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա (տեսանյութ)

20:03 • 25.11.23

Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա՝ մայթերի մաքրման համար:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

Հավաքակայանում վերջին շտկումներն են արվում: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են: