Ծառատունկ Երևանի կենդանաբանական այգում․ տարածքը համալրվել է 350 ծառով (տեսանյութ)

12:50 • 25.11.23

Երևանի կենդանաբանական այգում ծառատունկ է արվել։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, տարածքը համալրվել է 350 ծառով, որոնց թվում կան նաև դեկորատիվ ծառեր:

Ծառատունկն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ։

«Քանի որ ընդլայնում է տեղի ունենալու Կենդանաբանական այգում, վերցրինք այն հատվածները, որոնք ծանրաբեռնված չեն լինելու նոր ազատավանդակներով, և որոշեցինք լրացնել դրանք նոր ծառատեսակներով, որն էկոհամակարգ է ստեղծելու ինչպես այցելուների, այնպես էլ այստեղ բնակվող կենդանիների համար», - նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։