TIME ամսագիրը տեղահանված արցախցիների լուսանկարը ներառել է 2023-ի 100 լավագույն լուսանկարների ցանկում
Հեղինակավոր TIME հանդեսն ավանդույթի համաձայն ներկայացրել է տարվա լավագույն լուսանկարների հարյուրյակը, որում ներառվել է նաև արցախցի բռնի տեղահանվածների լուսանկարը:
Այն արվել է այս տարվա սեպտեմբերի 25-ին, երբ Արցախի Հանրապետության հարյուր հազարից ավելի բնակիչ Ադրբեջանի զանգվածային հարձակման հետևանքով բռնի տեղահանվել է Հայաստան:
TIME-ի ցանկում ներառված լուսանկարի հեղինակը Նաննա Հեյթմանն է (The New York Times/Redux): Լուսանկարում բեռնատարով Կոռնիձոր ժամանած տարեց արցախցիներ են:










