Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt-ի վրա. shamshyan.com (լուսանկարներ)

14:49 • 26.11.23

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացով Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, որոնք տարածքը սահմանազատել և տապալված ծառը հեռացրել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:Պարեկային ծառայությունը պարզում է Chevrolet Volt-ի վարորդի ինքնությունը: