Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի՝ ՀԱՄԱՍ-ը ռուս պատանդին հանձնել է Կարմիր Խաչին

18:45 • 26.11.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատանդին հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել պատանդին, ով ուներ Ռուսաստանի քաղաքացիություն՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի»: