Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. ոստիկանները բերման ենթարկեցին «Զանգի» ակտիվիստներին ու նրանց վրանը

17:46 • 26.11.23

«Զանգ» շարժման անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Սարյան փողոցով՝ վանկարկելով «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։ Ոստիկանները նրանց պահանջեցին մայթով իրականացնել ակցիան։

Մասնակիցները նշեցին, որ մայթերով անհարմար է իրականացնել ակցիան, պահանջեցին ապահովել երթի՝ երթևեկելի գոտով անցնելու հնարավորությունը մինչև այն պահը, երբ հնարավոր լինի իրականացնել մայթերով։

Ոստիկանները նաև ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը և դրեցին ոստիկանական մեքենան:

Նշենք, որ նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Կենտրոնի փողոցներում, այնուհետեւ պետք է վրան տեղադրեին Հանրապետության հրապարակում: