Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)

16:33 • 27.11.23

MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը, որը միավորում է մինիմալիզմն ու շքեղությունը, իր ստուդիա-ատելյեի դռներն է բացել Երևանում՝ Կիևյան 1 հասցեում։

MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը ստեղծվել է հագուստի բարձրակարգ դիզայներ Ալյոնա Կոննովայի կողմից: Ռուսաստանյան և Եվրոպական առաջատար բրենդների հետ քսանամյա համատեղ աշխատանքային փորձից հետո  (Ալեքսանդր Տերեխով, Ալյոնա Ախմադուլինա, Graviteight, )  Ալյոնան ստեղծել է հարսանյաց զգեստների իր շարքը, որոնց ոճը մինիմալիզմն է, արդիականությունն ու էլեգանտությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 26-ին կայացավ բրենդի զգեստների առաջին ցուցադրությունը, որով էլ ազդարարվեց գործունեության սկիզբը։

MOMENT of WHITE-ը հատուկ ուշադրություն է դարձնում զգեստների ոչ միայն արտաքին, այլև ներքին զարդարանքի վրա: Կարերը և զգեստների ներսի հատվածները վերջնամշակվում և հարդարվում են ձեռքով, որը իրականացվում է կուտյուրային մեթոդների կիրառությամբ: Ալյոնա Կոննովայի դիզայնի և կոնստրուկցիայի նախկին փորձը թույլ է տալիս ստեղծել շքեղ սիլուետներ, որոնք ընդգծում են հարսնացուի անհատականությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հավաքածուն ներառում է նաև հարսանյաց վերարկու-զգեստ՝ հետևի մասում շքեղ շղարշով՝ կարված հեղուկ-ոսկի կոչվող կտորից, այնուհետև այն կարելի է փոխարինել մինիով՝ Hubert Givenchy-ի ոգով, երբ նա ստեղծագործել էր Օդրի Հեփբերնի համար: Կամ կարող եք ընտրել այլ տեսք և հայտնվել բաճկոնով կամ կորսետի մեջ՝ հստակ և զուսպ սիլուետով՝ ոգեշնչված Cristobal Balenciaga-ի կուտյուրային էսթետիկայից, ում վարպետության և ճարտարապետական ձևի  գաղտնիքները Ալյոնան սովորել է Իսպանիայի Museo Cristóbal Balenciaga-ի առընթեր դասընթացներին:

MOMENT of WHITE ապրանքանիշը ձգտում է օգնել յուրաքանչյուր հարսնացուի իր յուրահատուկ օրն իրեն զգալ ամենագեղեցիկ և ինքնավստահ աղջիկը:

Հարսանյաց զգեստներն արդեն հասանելի են Երևանի ստուդիա-ատելիեում դիտելու և պատվիրելու համար, ինչպես նաև առցանց խորհրդատվության ձևաչափով։

Բնութագրությունը հասանալի չէ

MOMENT of WHITE-ի ստեղծումը Հայաստանում, որպես հայկական ապրանքատեսակ կարիք ուներ լրջագույն աջակցության, և ինչպես դիզայները նշեց իր խոսքում այս խնդիրը իր լուծումը գտավ տիկին Գևորկյան Մարետայի նամակից ապա և զանգից հետո: Այս նախաձեռնությունը մաս է կազմում մեծ ծրագրի, որը շատ ավելի լայն է և բազմաշերտ: Ալյոնա Կոննովայի և Մարետա Գևորկյանի միջև համագործակցությունը առաջին հերթին, իհարկե միտված է MOMENT of WHITE-ը, որպես հայկական լյուքս դասի բրենդ, դարձնել ճանաչելի ամբողջ աշխարհում: Դրա հետ զուգահեռ, հաշվի առնելով նորաձևության ոլորտում Ալյոնայի ահռելի գիտելիքներն ու փորձը նախատեսվում է մշակել դասընթացների ծրագիր, որի շրջանակներում նա իր գիտելիքները կփոխանցի Հայաստանի երիտասարդ մասնագետներին:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս համագործակցությունը կարող է շատ վառ օրինակ ծառայել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնել մեր երկրում և ստեղծել նոր ընկերություններ տարբեր ոլորտներում:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ