Թալինի, Սևանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի, Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև
19:48 • 27.11.23
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:40 ի դրությամբ, Թալինի, Սևանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Placeholder










