Հութիները Եմենից բալիստիկ հրթիռներ են արձակել ամերիկյան նավի վրա

10:29 • 27.11.23

ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ նոյեմբերի 27-ի գիշերը հութիների խմբավորման կողմից վերահսկվող Եմենի տարածքներից ամերիկյան USS Mason ականակիր նավի ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ հարձակման հետևանքով ամերիկյան որևէ նավ չի տուժել։