Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել

18:58 • 27.11.23

Այսօր Բաքվում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ   քննարկվել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցրերը, ինչես նաև  եռակողմ զորավարժությունների և վարժանքների շրջանակի ընդլայնման կարևորությունը։

«Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել