ԱՄՆ-ում կրակել են երեք պաղեստինցու վրա
ԱՄՆ-ի Վերմոնտ քաղաքի համալսարանի շենքի մոտ կրակել են երեք երիտասարդ պաղեստինցու վրա, հայտնում է Aljazeera-ն։
Վիրավորները՝ Հիշամ Ավարտանին, Քիննան Աբդել Համիդը և Թահսին Ահմեդը, սովորում են ԱՄՆ-ի երեք տարբեր համալսարաններում։
Ըստ Ամերիկա-արաբական հակախտրական կոմիտեի՝ վիրավորներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը պետք է դուրս գրվի:
Հարձակման դրդապատճառն անհայտ է։










