Թաիլանդում փեսան հարսանիքի ժամանակ սպանել է հարսին, զոքանչին, քենուն, ապա՝ ինքնասպան եղել

13:40 • 27.11.23

Թաիլանդում «հարսանեկան սպանդի» հետևանքով հինգ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ հարբած փեսան կրակել է կնոջ, զոքանչի, քենու և հյուրերի վրա, այնուհետև ինքնասպան է եղել, գրում է Daily Mail-ը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 23:25-ի սահմանում Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Վանգ Նամ Խիեո թաղամասի տներից մեկում, որտեղ հարսանեկան խնջույք էր անցկացվում 29-ամյա Չատուրոնգ Սուկսուկի և 44-ամյա Կանչանա Պաչունթյուեկի համար:

Հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերն ու հարազատները նկատել են, որ նախկին զինծառայող, պարալիմպիկ մարզիկ Չատուրոնգը դժգոհ տեսք ունի։ Զույգը խնջույքի ժամանակ վիճել է, հայտնում են թայլանդական լրատվամիջոցները։

Չատուրոնգը դուրս է եկել, մեքենայից վերցրել է ատրճանակը և վերադառնալուց հետո սկսել է կրակել՝ սպանելով հարսին, նրա 62-ամյա մորը և նրա 38-ամյա քրոջը։ Թաիլանդական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արձակված փամփուշտները դիպել են հյուրերից երկուսին, որոնք շտապ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է։

Այնուհետև Չատուրոնգը կրակել է ինքն իրեն և տեղում մահացել: Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրից 11 փամփուշտ է հայտնաբերվել։

Ոստիկանությունը հայտնել է, որ Չատուրոնգը «բավականին հարբած է եղել», սակայն սպանդի շարժառիթը դեռ պարզված չէ։

Bodies recovered after the scene of the shooting at a wedding party in north-east ThailandThe wedding party was being held for Chaturong Suksuk, 29 and Kanchana Pachunthuek, 44 (pictured)During the wedding party, the guests and relatives noticed that Chaturong, a former soldier and Paralympic athlete, looked displeased, according to reports. He went out to his car and returned with a pistol, firing shots that killed the bride, her 62-year-old mother and her 38-year-old sisterKanchana Pachantuek and Chaturong Suksuk on their wedding dayChaturong SuksukKanchana PachunthuekKanchana PachantuekThe scene after the shooting in the Wang Nam Khieo district