Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով մեծ ներդրումներ է կատարել մետրոպոլիտենում. տնօրենի պաշտոնակատար

10:47 • 27.11.23

Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են շուրջ 20 վճարային տերմինալներ և վալիդատորներ և քաղաքացիներն արդեն կարող են օգտվել անհպում վճարումնեից: 

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

«Պարոն քաղաքապետ ուզում եմ իմ անունից և Մետրոպոլիտենի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ՀՀ Կառավարությանը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով երկու տարում մեծ ներդրումներ է կատարել մետրոպոլիտենում: Մոտակա շաբաթում մեկ շարժակազմ՝ 3 վագոն դուրս գիծ դուրս կգա, երեք ամսվա մեջ կունենանք երեք նոր շարժակազմ երեքական վագոններով»,- նշեց Սեդրակյանը: