Ոստիկանները բերման ենթարկեցին «Զանգ» շարժման մի քանի անդամի, այդ թվում՝ շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանին

20:36 • 27.11.23

Ոստիկանությունը Երևանի Արամի փողոցից բերման ենթարկեց իրազեկման ակցիա իրականացնող «Զանգ» շարժման երեք անդամի, իսկ Սարյան փողոցից՝ շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանին։

Քաղաքացիները վրանը բացած իրազեկման ակցիա էին իրականացնում, մինչդեռ ոստիկանությունը պահանջում էր քայլել իրենց նախանշած ուղղությամբ և դուրս չգալ ճանապարհի երթևեկոլի հատված։ Ակցիայի մասնակիցները չենթարկվեցին պահանջին, ինչից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մի քանի մասնակցի։

Նշենք, որ Երևանի Կենտրոնի փողոցներում «Զանգ» շարժման անդամներն արդեն երրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և փորձում վրան տեղադրել Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ շաբաթ և կիրակի օրերին իրակայացված իրազեկման ակցիաների ընթացքում ոստիկանությունը կրկին բերման էր ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել։