Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու մտքեր են փոխանակել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին դանդամակցելու գործընթացի շուրջ։
Հաղորդվում է, որ բանակցությունները կայացել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների նիստի նախօրեին։










