Դեկտեմբերի 13-ին ՌԴ Դաշնային խորհուրդը պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի մասին
Դեկտեմբերի 13-ի նիստում ՌԴ Դաշնային խորհուրդը կհայտարարի նախագահական ընտրությունների մասին, որոնք պետք է կայանան հաջորդ տարվա մարտին։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը։
«Իմ տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին Դաշնային խորհուրդը պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի մասին»,- լրագրողներին ասաց նա։










