Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

14:41 • 28.11.23

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել երկրում ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանն առանձին են կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, հայտնել է գերատեսչությունը:

Բաքուն պնդում է, որ արևմտյան երկրները խախտել են դրամաշնորհների վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրությունը՝ ֆինանսավորելով AbzasMedia լրատվական պորտալը։