Նեթանյահուն նշել է՝ որն է Գազայի հատվածում իրականացվող գործողության նպատակը

23:35 • 28.11.23

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության նպատակը պաղեստինյան անկլավի ապառազմականացումն ու ապաարմատականացումն է։

Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակից հետո մենք պետք է երկու բան անենք․ առաջինը՝ ապառազմականացնենք Գազան և երկրորդը՝ ապաարմատականացնենք Գազան։ Ճիշտ նույն բանն արվեց Գերմանիայում, Ճապոնիայում և այլն», - նշել է Նեթանյահուն։