Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ

13:27 • 28.11.23

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աղասի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա է գնել։

«Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրկարագում չկա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա: